Եթե ԱՊՀ-ից դուրս գան՝ ստիպված կլինեն վճարել միլիոնների պարտքերը

Եթե Մոլդովան որոշի դուրս գալ ԱՊՀ-ից, ապա ստիպված կլինի վճարել միլիոնների հասնող պարտքեր, որոնք կուտակել է կազմակերպության առաջ՝ կառույցի միասնական բյուջեում վճարումների չկատարման մասով։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ Գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։ Վերջին տարիներին, ըստ Լեբեդեւի, Քիշները վճարումներ չի կատարել։ Ու եթե որոշի հեռանալ կառույցից, ապա պետք է մարի այդ պարտքերը, ասել է նա։ Դա կազմում է բավականին մեծ գումար՝ մի քանի միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ հաջորդ տարվա հունվարին Մոլդովան պատրաստբում է դուրս գալ ԱՊՀ կազմից։

 

 

 

 

Leave a comment