https://arm.sputniknews.ru/20261127/eatmi-hashvin-evrvopakan-khaghery-gin-unen-maruqjany-tntesakan-ankman-masin-109839629.html
ԵԱՏՄ–ի հաշվին «եվրոպական խաղերը» գին ունեն. Մարուքյանը՝ տնտեսական անկման մասին
ԵԱՏՄ–ի հաշվին «եվրոպական խաղերը» գին ունեն. Մարուքյանը՝ տնտեսական անկման մասին
Sputnik Արմենիա
Անդրադառնալով դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեք անգամ Մոսկվա մեկնելու մտադրությանը՝ քաղաքական գործիչը դա ուղղակիորեն կապեց տնտեսական իրավիճակը… 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T23:00+0400
2026-11-27T23:00+0400
2026-11-27T23:00+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
նիկոլ փաշինյան
էդմոն մարուքյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/13/92553705_0:83:1600:983_1920x0_80_0_0_6fa1fddfa7084801c09d02e102ba75aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վերջին ութ տարվա ընթացքում ՀՀ իշխանություններն առաջին անգամ բախվել են տնտեսական ցուցանիշների էական դանդաղմանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ կառավարության համար։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նա շեշտել է, որ Հայաստանի ամբողջ տնտեսությունը կառուցվել է ԵԱՏՄ–ի ընձեռած հնարավորությունների վրա, և հենց այդ ուղղությունից ստացված եկամուտներով են կառուցվել դպրոցներն ու մանկապարտեզները, լուծվել ենթակառուցվածքային ու անվտանգային խնդիրներ։ Նրա գնահատմամբ՝ նախորդ տարիներին իշխանության դեմ տեղի ունեցած ընդդիմադիր պայքարներն ու բողոքի ցույցերն ընթացել են տնտեսական բարձր աճի պայմաններում, մինչդեռ այժմ պատկերը փոխվել է։ ԵԱՏՄ-ում ևս կարող են «մոգոնել» Հայաստանի անդամակցության սառեցման գործընթաց. Նաիրի ՍարգսյանՔաղաքական գործիչն ընդգծել է, որ հայկական արտադրանքի մրցունակության առանցքային գործոնը Ռուսաստանից ստացվող էժան՝ 177,5 դոլար (1000 խմ–ի դիմաց, սահմանի վրա` խմբ.) արժողությամբ գազն ու ռուսական շուկայի հասանելիությունն է։ Բացի այդ, վերջին տվյալներով՝ Հայաստանի 182 հազար քաղաքացի սեզոնային աշխատանքի է մեկնում Ռուսաստան, ինչը շատ ընտանիքների կենսաապահովման խնդիր է լուծում։ Ըստ Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ԵՄ ինտեգրման մասին օրենքն ընդունել է բացառապես ներքաղաքական հաշվարկով՝ արևմտամետ ընտրազանգվածի ձայները տանելու և քաղաքական մեծամասնություն ձևավորելու նպատակով, մինչդեռ անգամ 10 տարի անց ԵՄ անդամակցության հարցում թունելի վերջում լույս չի երևում։ Նա համոզված է` հակառակ բևեռի հետ խաղալը լուրջ խնդիրներ է առաջացրել Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերություններում, ինչի գինը վճարում են հայ արտադրողներն ու քաղաքացիները։ Անդրադառնալով դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեք անգամ Մոսկվա մեկնելու մտադրությանը՝ քաղաքական գործիչը դա ուղղակիորեն կապել է տնտեսական իրավիճակը շտկելու փորձերի հետ։ «Ցուցանիշները դանդաղում են Մոսկվայի վերաբերմունքի արդյունքում։ Հիմա պետք է գնան, փորձեն շտկել»,– եզրափակել է նա՝ տարակուսանք հայտնելով, որ ՀՀ գործող իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել Եվրասիական դատարանի միջոցով՝ այն դեպքում, երբ արտահանման դժվարությունների մասին բարձրաձայնում են նաև հայ արտադրողները։Հ Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:Հիշեցնենք նաև` Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեկտեմբերին 3 անգամ Մոսկվա է մեկնելու` ամսի 3–ին, 11–ին և 22–ին։ Դեկտեմբերի 22-ին նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/13/92553705_90:0:1511:1066_1920x0_80_0_0_48e3e7fb3f391a6984fdece842d0cfc0.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, նիկոլ փաշինյան, էդմոն մարուքյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, նիկոլ փաշինյան, էդմոն մարուքյան
Անդրադառնալով դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեք անգամ Մոսկվա մեկնելու մտադրությանը՝ քաղաքական գործիչը դա ուղղակիորեն կապեց տնտեսական իրավիճակը շտկելու փորձերի հետ։
Նա շեշտել է, որ Հայաստանի ամբողջ տնտեսությունը կառուցվել է ԵԱՏՄ–ի ընձեռած հնարավորությունների վրա, և հենց այդ ուղղությունից ստացված եկամուտներով են կառուցվել դպրոցներն ու մանկապարտեզները, լուծվել ենթակառուցվածքային ու անվտանգային խնդիրներ։ Նրա գնահատմամբ՝ նախորդ տարիներին իշխանության դեմ տեղի ունեցած ընդդիմադիր պայքարներն ու բողոքի ցույցերն ընթացել են տնտեսական բարձր աճի պայմաններում, մինչդեռ այժմ պատկերը փոխվել է։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հայկական արտադրանքի մրցունակության առանցքային գործոնը Ռուսաստանից ստացվող էժան՝ 177,5 դոլար (1000 խմ–ի դիմաց, սահմանի վրա` խմբ.) արժողությամբ գազն ու ռուսական շուկայի հասանելիությունն է։ Բացի այդ, վերջին տվյալներով՝ Հայաստանի 182 հազար քաղաքացի սեզոնային աշխատանքի է մեկնում Ռուսաստան, ինչը շատ ընտանիքների կենսաապահովման խնդիր է լուծում։
Ըստ Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ԵՄ ինտեգրման մասին օրենքն ընդունել է բացառապես ներքաղաքական հաշվարկով՝ արևմտամետ ընտրազանգվածի ձայները տանելու և քաղաքական մեծամասնություն ձևավորելու նպատակով, մինչդեռ անգամ 10 տարի անց ԵՄ անդամակցության հարցում թունելի վերջում լույս չի երևում։ Նա համոզված է` հակառակ բևեռի հետ խաղալը լուրջ խնդիրներ է առաջացրել Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերություններում, ինչի գինը վճարում են հայ արտադրողներն ու քաղաքացիները։
«Քո ներքաղաքական կշիռը բարձրացնելու համար հակառակ բևեռի հետ խաղալը գին ունի, այդ գինը վճարում է այսօր ժողովուրդը։ Այդ գինը վճարում է այն մարդը, այն տնտեսությունը, որ ինչ-որ բան է արտադրում»,– նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ ԵՄ–ին ինտեգրումը Հայաստանին կստիպի միանալ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներին, փակել ուղիղ ավիաչվերթերն ու հարվածել զբոսաշրջությանը։
Անդրադառնալով դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեք անգամ Մոսկվա մեկնելու մտադրությանը՝ քաղաքական գործիչը դա ուղղակիորեն կապել է տնտեսական իրավիճակը շտկելու փորձերի հետ։
«Ցուցանիշները դանդաղում են Մոսկվայի վերաբերմունքի արդյունքում։ Հիմա պետք է գնան, փորձեն շտկել»,– եզրափակել է նա՝ տարակուսանք հայտնելով, որ ՀՀ գործող իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել Եվրասիական դատարանի միջոցով՝ այն դեպքում, երբ արտահանման դժվարությունների մասին բարձրաձայնում են նաև հայ արտադրողները։
Հ Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: