Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակ ծրար է ուղարկվել, որը անվտանգության աշխատակիցների կասկածն է հարուցել։ Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է տեղական լրատվամիջոցներում։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության ծառայության խմբերը շտապ ուղարկվել են գրասենյակի շենք։
Հրապարակումը պարզաբանում է, որ Անվտանգության և արտակարգ իրավիճակների վարչության մասնագետները նախնական ստուգում են անցկացրել և մշակել ստացված նամակը։ Ստուգումից հետո հայտարարություն է տարածվել, որում նշվում է, որ գրասենյակի աշխատակիցների համար այն սպառնալիք չի պարունակում՝ բացառելով պայթուցիկի առկայությունը։
Միջադեպին առնչություն ունեցող անանուն աղբյուրը «Maariv»-ին հայտնել է, որ ծրարի մեջ եղել են անհայտ նյութ պարունակող սրվակներ: