Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան Աբրահամյան

«Սա քաղաքական պատվեր է։ Բոլորս գիտենք, թե Սամվել Կարապետյանը ինչի համար է կալանավորվել՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պաշտպանելու համար։ Սամվել Կարապետյանը պաշտպանել և պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը այնպես, ինչպես  պաշտպանել և պաշտպանում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին»,-ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով Սահմանադրության նախագծին, քաղաքական գործիչն ընդգծեց․

«Վստահաբար՝ անկախության հռչակագիր և Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Այս երկու բաներն են, ինչի համար այս ամեն ինչն արվում է։ Առաջին հերթին, բնականաբար, Անկախության հռչակագիրը, որը  կոնկրետ Ադրբեջանից, Ալիևի պահանջն է։ Այս ամեն ինչը նախաձեռնվել  է նրա համար, որպեսզի այդ հղումը չլինի պարզապես։ Բացի նրանից, որ Ալիևի պահանջով Անկախության հռչակագիրը դուրս է բերվել։   Անկախության հռչակագրի դուրս բերումից նաև դուրս է բերվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, որովհետև կոնկրետ հղում էր կատարվում Անկախության հռչակագրին, որի  կետերից մեկը հենց վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետևողական լինելուն»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment