Ռուսաստանը կամրապնդի դիրքերը համաշխարհային օվկիանոսում․ Վլադիմիր Պուտին

https://arm.sputniknews.ru/20261127/rusastany-kamrapndi-dirqery-hamashkharhajin-ovkianvosum-vladimir-putin–109846240.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин на совещании по развитию группировки атомных подводных лодок

Sputnik Արմենիա

Путин на совещании по развитию группировки атомных подводных лодок

2026-11-27T21:51+0400

true

PT1M16S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109844614_110:0:1135:769_1920x0_80_0_0_2bb3ff49f8e54f0f94d08058291f710d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, ռուսաստան, օվկիանոս, видео

տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, ռուսաստան, օվկիանոս, видео

Բաժանորդագրվել

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կառուցման տարբեր փուլերում են գտնվում «Բորեյ-Ա» նախագծի երկու ռազմավարական ստորջրյա հրթիռակիրներն ու «Յասեն-Մ» նախագծի հինգ բազմանպատակային ստորջրյա հածանավերը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Արդյունաբերության, գիտության և բիզնեսի ջանքերի միավորումը թույլ կտա Ռուսաստանին շարունակել լուծել համաշխարհային օվկիանոսում դիրքերն ամրապնդելուն ուղղված խնդիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերի խմբավորման զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Վստահ եմ, որ կատարելագործելով ստորջրյա նավատորմը և ընդհանրապես Ռազմածովային ուժերը, արդյունավետորեն միավորելով մեր գիտության, արդյունաբերության և բիզնեսի ներուժը՝ մենք կլուծենք մեր առջև դրված խնդիրները։ Կշարունակենք ամրապնդել Ռուսաստանի դիրքերը համաշխարհային օվկիանոսում»,– ասել է ՌԴ առաջնորդը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի բոլոր բաղադրիչները պետք է պատրաստ լինեն դիմակայելու ծովից և օվկիանոսից եկող սպառնալիքներին։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը կշարունակի զգալի ֆինանսական միջոցներ ուղղել նավատորմերի զարգացմանը։

«Պետությունն արդեն հատկացրել է և կշարունակի հատկացնել զգալի ֆինանսական միջոցներ նավատորմերի համար։ Դրանք պետք է օգտագործել ռացիոնալ, հնարավորության դեպքում կենտրոնացնել առաջնահերթ ուղղությունների վրա և համագործակցության մեջ արդյունավետորեն ներգրավել փոքր ու միջին բիզնեսի բարձրտեխնոլոգիական ընկերություններին»,– ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հայտնել է նաև, որ Ռուսաստանն այժմ կառուցում է «Բորեյ-Ա» նախագծի երկու ռազմավարական ստորջրյա հրթիռակիր, «Յասեն-Մ» նախագծի հինգ բազմանպատակային ստորջրյա հածանավ, ինչպես նաև չորս դիզել-էլեկտրական սուզանավ։

Leave a comment