10 հայ բռնցքամարտիկ Թուրքիայում մասնակցում է IBA-ի նախագահի գավաթին

Կայացել է IBA-ի նախագահի գավաթ բռնցքամարտի միջազգային մրցաշարի վիճակահանությունը։ Թուրքիայում մեկնարկած խոշոր մրցաշարին մասնակցում է 87 երկի 340 բռնցքամարտիկ։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Ռուբեն Գարբոյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Համլետ Հարությունյանը (90 կգ)։

Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա Հարություն Հակոբկոխյանը։

Leave a comment