Փարավոնների բլրի տակ 5000-ամյա գաղտնիք է բացահայտվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եգիպտոսի Բուտո հնավայրում՝ Փարավոնների բլրի տակ, հայտնաբերվել է հազարամյակների պատմություն ունեցող ստորգետնյա կառույց։ Այն հայտնաբերելու համար գիտնականներն օգտագործել են արբանյակային պատկերներ և հատուկ հետազոտական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել «տեսնել» գետնի տակ՝ առանց պեղումներ սկսելու։

Եվրոպական տիեզերական գործակալության «Sentinel-1» արբանյակի տվյալների ուսումնասիրությունը բացահայտել է մոտ 128 մետր երկարությամբ և 62 մետր լայնությամբ ստորգետնյա անոմալիա։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ 3-6 մետր խորության վրա պահպանվել է սամանի աղյուսներից կառուցված հնագույն շինություն։

Այն թվագրվում է Հին Եգիպտոսի 26-րդ արքայատոհմի ժամանակաշրջանով։ Գիտնականները դեռ չեն պարզել կառույցի հստակ նշանակությունը․ այն կարող էր լինել տաճար կամ քրմի բնակավայր։

Leave a comment