Տեղական լուրեր
-
Հարկային օրենսդրության փոփոխություններ. բարձրացել են հարկերի չվճարման քրեական պատասխանատվության շեմերը
Խոշոր չափ է սահմանվել տարեկան 30 մլն դրամը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ 50 մլն դրամը գերազանցող գումարը (այս շեմերից ցածր չվճարումներն ապաքրեականացվում են): Ուսումնասիրության արդյունքներով ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում հարկային մարմինը լրացուցիչ գործողություններ չի ձեռնարկում:
-
ԱՁ-ների հաշվառումն ու ընկերությունների գրանցումը կդառնան բացառապես էլեկտրոնային
ԱՁ-ների հաշվառման, տվյալների փոփոխության և հաշվառումից հանելու դիմումները (նույնականացման քարտ կամ կացության փաստաթուղթ ունեցողների համար), ինչպես նաև ՍՊԸ-ների, ԲԲԸ/ՓԲԸ-ների և ՀԿ-ների գրանցման դիմումները համապատասխան դեպքերում կներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով:
-
Հայաստանն ու ՎԶԵԲ-ը ստորագրել են սահմանային անցակետերի արդիականացման 19.6 մլն եվրոյի վարկային համաձայնագիր
Ծրագիրն ուղղված է ՊԵԿ-ի սահմանային և մաքսային կարողությունների արդիականացմանը՝ ժամանակակից սարքավորումների և նոր մաքսային լաբորատորիայի միջոցով:
-
Հաստատվել են 2027 թ. մի շարք մսամթերքների ներմուծման սակագնային քվոտաները
2027 թվականի համար սահմանվել են նվազեցված կամ զրոյական մաքսատուրքով ներմուծման քվոտաներ՝ թռչնամսի համար՝ 45.0 հազար տոննա, խոզի մսի համար՝ 14.0 հազար տոննա, իսկ խոշոր եղջերավոր անասունների մսի համար՝ 8.0 հազար տոննա:
-
Ադրբեջանը 23.7 մլն դոլարի արտադրանք է արտահանել Հայաստան
Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2026 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան արտահանումը կազմել է շուրջ 23.7 մլն ԱՄՆ դոլար (Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում կազմել է 43.19 մլրդ դոլար):
Միջազգային լուրեր
-
ԱՄՆ-ը կարող է հնդկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը սահմանել 17%-ի մակարդակում
Առևտրային համաձայնության հասնելու դեպքում ԱՄՆ-ը կարող է հնդկական ապրանքների մաքսատուրքերը սահմանել 17%, ինչը Վաշինգտոնը կապում է շուկա մուտք գործելու խոչընդոտների, ֆինանսական սահմանափակումների և աշխատանքային իրավունքների հարցերի հետ:
-
ԱՄՆ-ում մոտ 29 միլիոն ընտանիք ունի առնվազն 1 միլիոն դոլարի կարողություն
ԱՄՆ ընտանիքների շուրջ 22%-ն ունի առնվազն 1 մլն դոլարի զուտ կարողություն (ակտիվներ՝ հանած պարտավորությունները), մինչդեռ 2025 թ. մեդիան ցուցանիշը կազմել է 215.9 հազար դոլար:
-
ԱՄՆ տնտեսությունում գնաճային ճնշումը շարունակում է ավելանալ
Հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում տնտեսական աճի տեմպը փոքր-ինչ դանդաղել է, գնաճային ճնշումն ուժեղացել է, իսկ վառելիքի բարձր գների ու տոկոսադրույքների աճի ֆոնին ավտոմեքենաների վաճառքը նվազել է:
-
Եվրոպայում առաջարկել են բարձրացնել հարկերը հարուստների համար
Իսպանիայի, Իտալիայի և Նիդեռլանդների քաղաքական գործիչները կենսապահովման ծախսերի աճի ֆոնին առաջարկում են ավելացնել բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը, ինչը տարաձայնություններ է առաջացրել կապիտալի հնարավոր արտահոսքի ռիսկերի շուրջ: