Հաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները (PAN.am)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ընտրական կոմիտեն հաստատել է ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների պաշտոններում առաջադրված թեկնածուների վերջնական ցուցակները։ Ընտրական կոմիտեի նիստում ուսումնասիրվել են առաջադրված թեկնածուների ընտրվելու իրավունքն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը։ Ստուգումներն իրականացվել են ՀՖՖ կանոնադրության և ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն, հայտնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրված և հաստատված թեկնածուներն են՝ Գևորգ Գառնիկի Ղազարյանը («Շիրակ ՖԱ» ՀԿ), Դնի (Դենիս) Նիկոլա Սևակ Ժան Մորիսի Ջորկաեֆը («Սյունիք ՖԱ» ՍՊԸ)։

Ընտրական կոմիտեն ուսումնասիրել է նաև թեկնածուներ առաջադրած ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը։ Հաշվի առնելով փաստաթղթերի ամբողջականությունն ու թեկնածուների համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ կոմիտեն հաստատել է նրանց պաշտոնական կազմերը։

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամության համար հաստատվել են հետևյալ թեկնածուները՝

  1. Անդրանիկ Աշոտի Ադամյան («Կումայրի ՖԱ» ՀԿ),
  2. Աննա Վլադիմիրի Օհանյան («Վանաձոր ֆուտբոլային ակումբ» ՀԿ),
  3. Անուշ Գարեգինի Անանյան («Սարդարապատ ՖԱ» ՀԿ),
  4. Արթուր Աշոտի Ոսկանյան («Օլիմպիա ՖԱ» ՀԿ),
  5. Արսեն Արմենի Բալաբեկյան («Այգ ՖԱ» ՀԿ),
  6. Արտակ Սերգեյի Գյոլեցյան («Հայասա» ՄՀԿ),
  7. Արտակ Գարեգինի Գրիգորյան («Աբովյան Ակադեմիա» ՖԱ ՀԿ),
  8. Գարիկ Մնացականի Սարգսյան («Վեդի ՖԱ» ՀԿ),
  9. Գոհար Դերենիկի Նավասարդյան («Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական ՀՄԴ),
  10. Գրիշա Սերյոժայի Հովհաննիսյան («Նոա ՖԱ» ՀԿ),
  11. Դավիթ Անդրանիկի Ծատուրյան («Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ),
  12. Դավիթ Տիգրանի Սարգսյան («Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ),
  13. Խաչիկ Սարգիսի Կորկյան («Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ),
  14. Կարեն Ռոբերտի Կակոյան («Անդրանիկ ՖԱ» ՀԿ),
  15. Համլետ Հարազատի Պետրոսյան («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ),
  16. Հասմիկ Նորայրի Ղարիբյան («Նիկարմ ՖԱ» ՍՊԸ),
  17. Հարություն Տիգրանի Վարդանյան («Շիրակ ՖԱ» ՀԿ),
  18. Նարեկ Նորիկի Ադամյան («Վան ՖԱ» ՀԿ),
  19. Նարեկ Վարուժանի Բաբայան («ՍԱ Միկա» ՀԿ),
  20. Ռաֆայել Հովհաննեսի Նազարյան («Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ),
  21. Ռոբերտ Նորայրի Արզումանյան («Դովեղ ՖԱ» ՀԿ),
  22. Ռուբեն Արտակի Գարեգինյան («Ավշար Արարատ ՖԱ» ՀԿ),
  23. Ռուբեն Աշոտի Նազարեթյան («Երևան ՖԱ» ՀԿ),
  24. Սամվել Յուրիկի Մկրտչյան («Անի ՖԱ» ՀԿ),
  25. Սուրեն Աշոտի Բաղդասարյան («Փյունիկ ՖԱ» ՀԿ),
  26. Վահագն Սաշիկի Ալավերդյան («Բենտոնիտ ՖԱ» ՀԿ/«Աչաջուր ՖԱ» ՀԿ),
  27. Վլադիկ Կիմի Առաքելյան («Գանձասար ՖԱ» ՀԿ),
  28. Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյան («Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ),
  29. Տիգրան Սամվելի Մկրտչյան («Ալաշկերտ ՖԱ» ՀԿ)։

Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ, ըստ որի՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։

ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։

Leave a comment