2026 թվականի նոյեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական/փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցչի․ սա ԽԿՆ հինգերորդ հանդիպումն էր։
Երկօրյա միջոցառման ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Մասնակիցներն անդրադարձան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացման հնարավորություններին, ինչպես նաև երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցներին։
Ներկաները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունների և մարդասիրական հարցերի շուրջ։ Օրակարգում էին նաև երիտասարդության հետ աշխատանքը, կրթությունն ու երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատումը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպեցին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել վերջիններիս, տեղի ունեցավ մտքերի և տեսակետների փոխանակում։
Հանդիպման շրջանակներում աշխատանք տարվեց նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկեցին համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։
Հանձնաժողովներն են՝
- Տնտեսական հարցեր և ենթակառուցվածքներ
- Հումանիտար և հասարակական հարցեր
- Բնապահպանական հարցեր
- Մեդիա
- Կրթական հարցեր, հանրային պատումներ, երիտասարդության հետ աշխատանք
- Քաղաքական և աշխարհաքաղաքական հարցեր
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների այս հանդիպումը ևս մեկ քայլ էր երկու հասարակությունների միջև ուղիղ երկխոսության, փոխվստահության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ վերահաստատելով խաղաղության օրակարգի շուրջ կառուցողական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները կշարունակվեն՝ նպաստելու հետագա համագործակցության ամրապնդմանը։
Մասնակիցների ցանկը՝
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ (Հայաստան)
- Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ», նախագահ
- Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, տնօրեն
- Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
- Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
- Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբ, պատվավոր նախագահ (հեռավար / առցանց)
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
- Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոն, տնօրեն
- Հարություն Ալպետյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոն, ծրագրերի տնօրեն և դասախոս, թափոնների կառավարման փորձագետ
- Արմեն Շահբազյան – Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF), GOPA Consulting Group, կայուն զարգացման, պահպանվող տարածքների և կենսաբազմազանության մասնագետ
- Բենիամին Զաքարյան – «GEOINFO» ՍՊԸ հետազոտական կենտրոն, ջրային ռեսուրսների մասնագետ, հիդրոլոգ
- Սոս Խաչիկյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ
- Աշոտ Մարկոսյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ավագ փորձագետ, տնտեսագետ
- Լևոն Բարխուդարյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ավագ փորձագետ, տնտեսագետ
- Կարեն Սարգսյան – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, տնտեսագետ, կառավարման փորձագետ
- Էվիյա Հովհաննիսյան – անկախ փորձագետ, հետազոտող (ենթակառուցվածքներ)
- Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամ, փոխտնօրեն
- Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար
- Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, լրագրող
- Էլեոնորա Սարգսյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
- Մարիամ Խալաթյան – «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոն, սոցիոլոգ
- Տիգրան Ամիրյան – «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ, նախագահ
- Սաթենիկ Մկրտչյան – ԿԶՆԱԿ հիմնադրամ, կրթության մասնագետ
- Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
- Արմեն Պետրոսյան – «Օրբելի» վերլուծական կենտրոն, տարածաշրջանային հարցերով փորձագետ
- Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
- Լուսինե Խառատյան – գրող և մշակութային մարդաբան
- Արփի Հարությունյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, արդարադատության և մարդու իրավունքների ուղղության ղեկավար
- Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, նախագահ
- Սարգիս Հարությունյան – Երևանի մամուլի ակումբ, ծրագրերի ղեկավար
- Աննա Գևորգյան – Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, հետազոտող
- Նելլի Մինասյան – Երևանի պետական համալսարան, հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
- Էլինա Խաչատրյան – «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, նախագահ
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ (Ադրբեջան)
- Ֆարհադ Մամադով – Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոն, խորհրդի փոխնախագահ, Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն, տնօրեն
- Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոն, համահիմնադիր և տնօրեն
- Քամալա Մամադովա – 1news.az լրատվական կայք, գլխավոր խմբագիր
- Ռամիլ Իսկենդարլի – Ադրբեջանի ազգային ՀԿ ֆորում, խորհրդի նախագահ
- Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոն, առաջատար խորհրդական
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
- Եգանա Հաջիևա – Ադրբեջանի մամուլի խորհուրդ, խորհրդի անդամ
- Օրհան Ամաշով – AnewZ հեռուստաալիք, խմբագիր, հաղորդավար
- Սանան Ռզաև – CBC հեռուստաընկերություն, խմբագիր և քաղաքական հարցերի ավագ մեկնաբան
- Էմին Ալիև – Trend լրատվական գործակալություն, գլխավոր խմբագիր
- Համիդ Համիդով – մեդիա տնօրեն
- Նամիգ Մայիլով – Report.az, գլխավոր խմբագիր
- Գյուլբանիզ Գանբարովա – Ադրբեջանի գյուղական կանանց ասոցիացիա, նախագահ
- Այթան Գահրաման – Օտար լեզուների համալսարան, պրոֆեսոր
- Շահլա Իսմայիլ – Կանանց ռացիոնալ զարգացման ասոցիացիա (WARD), նախագահ
- Հաֆիզ Սաֆիխանով – «Ադրբեջանն ընդդեմ ականների» հասարակական միավորում, նախագահ
- Ահմադ Ալիլի – Կովկասի քաղաքականության վերլուծության կենտրոն, տնօրեն
- Ռաֆիգ Իսմայիլով – «Քաղաքացիական հասարակության համար» հասարակական միավորում, նախագահ, քաղաքական վերլուծաբան
- Ռաուֆ Աղամիրզաև – Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից հասարակական խորհուրդ, տրանսպորտի փորձագետ և խորհրդի անդամ
- Այխան Գադաշով – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծության կենտրոն, Azexport.az պորտալի ղեկավար
- Յունիս Օրուջև – վաստակավոր լրագրող
- Ֆուադ Քարիմլի – «Գլոբալ հարավ» ՀԿ-ների հարթակ, գլխավոր քարտուղար
- Ջասուր Մադացադա – «Բաքվի եվրոպական ուսանողական ֆորում» հասարակական միավորում, նախագահ
- Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ
- Անար Էյուբով – UNEC-ի ռուսական տնտեսագիտական դպրոց, փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու
- Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոն, համահիմնադիր
- Ամին Մամեդով – Ջրային տնտեսության մասնագետների հասարակական միավորում
- Էլման Յուսիֆով – «Էկոստիլ-Ադրբեջան» բնապահպանական հասարակական միավորում
- Օրհան Բաբաև – Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն, աշխատակից
- Էլբրուս Մուսաև – AnewZ, օպերատոր
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: