https://arm.sputniknews.ru/20261127/inch-khndri-e-bakhvel-ishkhanutjuny-ev-inchu-e-pashinjany-meknum-rd-zrujc-maruqjani-het-109833639.html
Ի՞նչ խնդրի է բախվել իշխանությունը, և ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում ՌԴ. զրույց Մարուքյանի հետ
Ի՞նչ խնդրի է բախվել իշխանությունը, և ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում ՌԴ. զրույց Մարուքյանի հետ
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին, Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցերին և նոր Սահմանադրության հարցով… 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T17:42+0400
2026-11-27T17:42+0400
2026-11-27T18:12+0400
հայաստան
էդմոն մարուքյան
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
ռուսաստան
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109833204_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bdcb99a5587f3448189419efb70e784f.jpg.webp
Հայաստանում տնտեսական ցուցանիշների էական դանդաղումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ իշխանության համար։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:Նրա գնահատմամբ՝ վերջին ութ տարիներին իշխանության դեմ տեղի ունեցած ընդդիմադիր պայքարներն ու բողոքի ցույցերն ընթացել են տնտեսական բարձր ցուցանիշների պայմաններում, իսկ այժմ առաջին անգամ իշխանությունը բախվել է տնտեսական խնդիրների։Մարուքյանը նաև անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին երեք անգամ Մոսկվա մեկնելու մտադրությանը՝ դա կապելով տնտեսական իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները մեղմելու անհրաժեշտության հետ։«Ցուցանիշները դանդաղում են։ Հիմա պետք է գնան, փորձեն շտկել»,- ասաց նա։Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ ԿռիլովՔաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել Եվրասիական դատարանի միջոցով, այն դեպքում, երբ արտահանման դժվարությունների մասին բարձրաձայնում են նաև հայ արտադրողները։Մարուքյանը շեշտեց` Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն իր տնտեսական գինն ունի, որը վճարում են հայ արտադրողներն ու քաղաքացիները։Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն 102-րդ ռազմաբազայի թեման․ Պեսկով«Հակառակ բևեռի հետ խաղալը, որ քո ներքաղաքական կշիռը բարձրացնես, գին ունի, այդ գինն այսօր վճարում է ժողովուրդը։ Այդ գինը վճարում է այն մարդը, այն տնտեսությունը, որ ինչ-որ բան է արտադրում»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական արտադրանքի մրցունակության կարևոր գործոններից մեկը մատչելի գազն է։Մարուքյանն անդրադարձավ նաև Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեի թեմային` նշելով, որ իշխանությունը դրա փոխարեն կարող է գնալ արտահերթ ընտրությունների։Նա կարծում է, որ գործող խորհրդարանում հնարավոր չի լինի անցկացնել Սահմանադրության փոփոխության տեքստը և այն տանել հանրաքվեի։Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109833204_319:0:1759:1080_1920x0_80_0_0_746ef1a365934a57ede443b8adcf2f35.jpg.webp
հայաստան, էդմոն մարուքյան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, ռուսաստան, սահմանադրություն, видео
հայաստան, էդմոն մարուքյան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, ռուսաստան, սահմանադրություն, видео
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին, Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցերին և նոր Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին։ Նա կարծում է, որ հանրաքվեի անցկացումն իրատեսական չէ։
Նրա գնահատմամբ՝ վերջին ութ տարիներին իշխանության դեմ տեղի ունեցած ընդդիմադիր պայքարներն ու բողոքի ցույցերն ընթացել են տնտեսական բարձր ցուցանիշների պայմաններում, իսկ այժմ առաջին անգամ իշխանությունը բախվել է տնտեսական խնդիրների։
«Ցուցանիշները դանդաղում են։ Հիմա պետք է գնան, փորձեն շտկել»,- ասաց նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել Եվրասիական դատարանի միջոցով, այն դեպքում, երբ արտահանման դժվարությունների մասին բարձրաձայնում են նաև հայ արտադրողները։
Մարուքյանը շեշտեց` Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն իր տնտեսական գինն ունի, որը վճարում են հայ արտադրողներն ու քաղաքացիները։
«Հակառակ բևեռի հետ խաղալը, որ քո ներքաղաքական կշիռը բարձրացնես, գին ունի, այդ գինն այսօր վճարում է ժողովուրդը։ Այդ գինը վճարում է այն մարդը, այն տնտեսությունը, որ ինչ-որ բան է արտադրում»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական արտադրանքի մրցունակության կարևոր գործոններից մեկը մատչելի գազն է։
Մարուքյանն անդրադարձավ նաև Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեի թեմային` նշելով, որ իշխանությունը դրա փոխարեն կարող է գնալ արտահերթ ընտրությունների։
Նա կարծում է, որ գործող խորհրդարանում հնարավոր չի լինի անցկացնել Սահմանադրության փոփոխության տեքստը և այն տանել հանրաքվեի։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում: