Մերցը և Մակրոնը վիճել են ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի շուրջ․ Politico

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տարաձայնություններ են հայտնել Եվրամիության 2028-2034 թվականների բազմամյա բյուջեի շուրջ։ Այս մասին հայտնում են EUobserver-ն ու Politico-ն։

Մերցը պնդել է, որ ԵՄ բյուջեի կրճատումը պետք է կազմի մի քանի հարյուր միլիարդ եվրո՝ զգալիորեն գերազանցելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկած 204 միլիարդ եվրոյի կրճատումը։

«Ես միշտ հստակ արտահայտել եմ իմ դիրքորոշումը․ կրճատումը պետք է կազմի մի քանի հարյուր միլիարդ եվրո»,- քննարկումներից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Իր հերթին, Մակրոնը բյուջեի կրճատման պահանջներն անվանել է ռազմավարական սխալ։

Leave a comment