https://arm.sputniknews.ru/20261127/ararati-marzum-pareknery-115-patet-tmranjut-en-hajtnaberel-meqenajum-109835059.html
Արարատի մարզում պարեկները 115 փաթեթ թմրանյութ են հայտնաբերել մեքենայում
Արարատի մարզում պարեկները 115 փաթեթ թմրանյութ են հայտնաբերել մեքենայում
Sputnik Արմենիա
Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T16:59+0400
2026-11-27T16:59+0400
2026-11-27T17:00+0400
հայաստան
թմրանյութ
ավտոմեքենա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109834854_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7001c77c60c0fa6eb4a7d2f8333b35f4.jpg.webp
Արարատի մարզում պարեկները 115 փաթեթ թմրանյութ են հայտնաբերել «Հոնգչի» մակնիշի ավտոմեքենայում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Ըստ գերատեսչության` Նոր Խարբերդ գյուղի 9-րդ փողոցում ծառայություն իրականացնելիս Արարատի մարզի պարեկները մոտեցել են կայանված 2 մեքենայի, որոնցում գտնվող երիտասարդները, նրանց նկատելով, կասկածելի վարք են դրսևորել։Պարեկների հարցին՝ ունե՞ն արդյոք կասկածելի իր կամ առարկա, երիտասարդներից մեկը հայտնել է, որ իր մոտ կա թմրանյութ։Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով երեք երիտասարդները ձերբակալվել և երկու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության բաժին։Նոր Խարբերդի բնակիչ 32-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 փաթեթ։ Երիտասարդն ասել է, որ փաթեթներից 8-ում կրիստալ է, իսկ մեկում՝ մարիխուանա։Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Հոնգչի» մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ։Նախաքննությունը շարունակվում է։Թմրամիջոցների գործով ՀՀ–ում կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109834854_138:0:1578:1080_1920x0_80_0_0_ceaeebc08ae6c45453168fedc35db935.jpg.webp
հայաստան, թմրանյութ, ավտոմեքենա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, թմրանյութ, ավտոմեքենա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել։
Ըստ գերատեսչության` Նոր Խարբերդ գյուղի 9-րդ փողոցում ծառայություն իրականացնելիս Արարատի մարզի պարեկները մոտեցել են կայանված 2 մեքենայի, որոնցում գտնվող երիտասարդները, նրանց նկատելով, կասկածելի վարք են դրսևորել։
Պարեկների հարցին՝ ունե՞ն արդյոք կասկածելի իր կամ առարկա, երիտասարդներից մեկը հայտնել է, որ իր մոտ կա թմրանյութ։
Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով երեք երիտասարդները ձերբակալվել և երկու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության բաժին։
Նոր Խարբերդի բնակիչ 32-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 փաթեթ։ Երիտասարդն ասել է, որ փաթեթներից 8-ում կրիստալ է, իսկ մեկում՝ մարիխուանա։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Հոնգչի» մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ։
Նախաքննությունը շարունակվում է։