Աշտարակում շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածն է այրվել

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։06-ին, ՆԳՆ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Leave a comment