Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Ինգվար Յոունսոնը մահացել է 37 տարեկանում։ Իսլանդական «Վիկինգուրի» ֆուտբոլիստի մոտ այս տարվա սկզբին քաղցկեղ էր ախտորոշվել։
«Մեծ տխրությամբ և խոր վշտով հայտնում ենք, որ մեր թանկագին ընկերն ու թիմակից Ինգվար Յոունսոնը մահացել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, հարազատների շրջապատում։ Ակումբն ու «Վիկինգուրի» ամբողջ անձնակազմը ցավակցում են նրա ընտանիքին և մտերիմներին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրանց»,- նշված է «Վիկինգուրի» հայտարարության մեջ։
Յոունսոնն Իսլանդիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2014-2017 թվականներին և մասնակցել է նաև Եվրո-2016-ին, որտեղ իսլանդացիները հասել էին մինչև քառորդ եզրափակիչ։
Յոունսոնը հինգ անգամ դարձել է Իսլանդիայի չեմպիոն, երկուսը՝ «Վիկինգուրի» կազմում։ Դարպասապահը հանդես է եկել նաև Դանիայի և Նորվեգիայի ակումբներում։
Ինգվար Յոունսոնն ամուսանացած է, ունի երեք երեխա։
Դավիթ Եղիազարյան