Նոր Սահմանադրության նախագիծը փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին

https://arm.sputniknews.ru/20261127/nvor-sahmanadrutjan-nakhagitsy-pvokhancvel-e-rvobert-qvocharjanin-109834097.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109714688_0:0:1501:1125_1920x0_80_0_0_4dcf8b3b0794dffc1fe877895b3473e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, սահմանադրություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ), բագրատ միկոյան

ռոբերտ քոչարյան, սահմանադրություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ), բագրատ միկոյան

Բաժանորդագրվել

Առաջիկա օրերին ՀՀ երկրորդ նախագահը կհայտնի իր կարծիքը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրության նոր նախագիծը փոխանցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահին թույլ չեն տվել ծանոթանալ նոր Սահմանադրության նախագծին՝ պատճառաբանելով, թե արգելված է։

«Այսօր նախագիծը հանձնուքի հետ փոխանցվել է քրեակատարողական հիմնարկ։ Իմ տեղեկությունով՝ այն արդեն պետք է նախագահին փոխանցված լինի»,- նշեց Միկոյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին, երբ Ռոբերտ Քոչարյանն ուսումնասիրած կլինի նախագիծը, արձագանք կլինի։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նա տեղափոխվեց«Երևան-Կենտրոն» ՔԿՀ և մինչ օրս այնտեղ է։

Leave a comment