Հակակոռուպցիոն դատարանը չի կարճել Իշխան Սաղաթելյանի գործը. «Ա1+»

«Ա1+». Հակակոռուպցիոն դատարանը չի կարճել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ քննվող քաղաքացիական գործի վարույթը։

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից և Լիանա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել 264.516.668 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 2.914.583 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւբռնագանձել: Ընդհանուր հայցագինը կազմում է 267.431.251 ՀՀ դրամ:

Գործի վարույթը կարճելու միջնորդության համար հիմք էր հանդիսացել պատգամավորական անձեռնմխելիությունը։

«2026 թվականի հունվարի 13-ին, այսինքն՝ հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը տասնյոթ օր առաջ, Իշխան Սաղաթելյանը հրապարակային ասուլիսում հայտարարել է, որ ՀՅԴ-ն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքային ձևաչափով», – դատարան ներկայացված միջնորդության ժամանակ նշել է պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։

Այսինքն՝ հայցադիմումը դատարան ներկայացվել է այն ժամանակահատվածում, երբ պատասխանողը ոչ միայն հանդիսանում էր գործող ընդդիմադիր պատգամավոր, այլեւ հրապարակայնորեն հանդես էր եկել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշինքի ձևավորման և գործող իշխանության փոփոխության օրակարգով։ Իսկ հայցադիմումն ունի քաղաքական հետապնդման միտում։

Փոխարենը դատավոր Աշխեն Ղարսլյանը նշել է, որ վարույթում չի կարող գործել պաշտոնեական կարգավիճակով պայմանավորված անձեռնմխելիությունը: Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը կիրառելի չէ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment