Պեսկովը նշել է` ինչ են քննարկելու Պուտինը և Փաշինյանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմական բազայի հետագա տեղակայման հարցը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ չնայած առկա դժվարություններին՝ Մոսկվայի և Երևանի հարաբերություններն ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ։ Բանակցությունների օրակարգում կլինի նաև Հայաստանի հետագա ինտեգրացիոն ուղեգիծը և եվրոպական ու եվրասիական ուղղությունների միջև ընտրության հարցը։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլն արդեն հաստատել է այցի նախապատրաստական աշխատանքները:

Leave a comment