Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ «Շառոյան-Սարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Արարատյան 88 հասցեում գործող համեմունքների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։
Մասնավորապես՝
արտադրական շինությունների հատակների մակերևույթները ունեցել են վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը,
պատերը ունեցել են վնասված հատվածներ և մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել,
առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: