Հունգարիան դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելուն

Հունգարիան դեմ է արտահայտվել այն առաջարկին, ըստ որի՝ Եվրամիության 2028–2034 թթ․ յոթնամյա բյուջեի շրջանակներում Ուկրաինային նախատեսվում է հատկացնել մինչև 100 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնել է վարչապետ Պետեր Մագյարը Բրյուսելում եվրոպացի առաջնորդների միջև կայացած բանակցություններից հետո։

Ըստ Մագյարի՝ Բուդապեշտը չի կարող ընդունել Կիևին տրամադրվող ֆինանսական աջակցությունն ավելացնելու պահանջները, որոնք հիմնված են կենտրոնացված հրահանգների վրա, հատկապես հաշվի առնելով Հունգարիայում առկա բյուջետային բարդ իրավիճակը։

Վարչապետը նշել է, որ մինչ Հունգարիան ԵՄ նոր բյուջեից պետք է ստանա 32-ից 34 միլիարդ եվրո, Ուկրաինայի համար նախատեսված առաջարկը կազմում է 100 միլիարդ եվրո։ Մագյարն ընդգծել է նաև, որ Հունգարիան մտադիր է ինքնուրույն որոշել, թե Ուկրաինայում առողջապահական և էներգետիկ որ նախագծերը ֆինանսավորել։

Նոյեմբերի 21-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ներկայացրել է ԵՄ բյուջեի նոր նախագիծը։ Եվրոպական հանձնաժողովի սկզբնական առաջարկի համեմատ՝ ծախսերը կրճատվել են 10%-ով՝ հասնելով 1,78 տրիլիոն եվրոյի։ Այնուամենայնիվ, Ուկրաինային հատկացվելիք օգնության չափը մնացել է անփոփոխ։

Leave a comment