Ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպման արդյունքներով հայտնվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» լավագույն չորս ֆուտբոլիստների շարքում։
«Ռեալ Սոսյեդադն» առաջինն է գրավել մրցակցի դարպասը, սակայն պարտվել է 1։2 հաշվով։ Վերջին շրջանում հարձակման գծում հանդես եկող կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ է դուրս եկել իսպանական ակումբի մեկնարկային կազմում և փոխարինվել հանդիպման 76-րդ րոպեին, գրում է euro-football.ru-ն:
Զախարյանը գոլի հեղինակ չի դառել, սակայն WhoScored վիճակագրական հարթակից ստացել է 7․1 միավոր։
Իսպանական թիմի ֆուտբոլիստներից Զախարյանի ցուցանիշը գերազանցել են Գոնսալո Գուեդեշը (7․4), Մամադու-Նաբի Սառը (7․5) և Ջոբ Օչիենգը (7․9)։
Հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոսյեդադը» կանցկացնի նոյեմբերի 29-ին «Սևիլիայի» հետ։