Ֆրանսահայ անվանի դերասան, բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերին կստանձնի Փարիզի Théâtre du Soleil («Արևի թատրոն») թատրոնի տնօրենի պաշտոնը։
Աբգարյանն այդ պաշտոնում կփոխարինի 87-ամյա Արիան Մնուշկինին, որը մշակութային հաստատությունը ղեկավարել է 1964 թվականից, գրում է BMF.TV-ն:
«Նա մեզ հետ կսկսի աշխատել արդեն 2027 թվականի գարնանից և սեպտեմբերին կստանձնի տնօրենի պաշտոնը», – հայտարարել է Մնուշկինը՝ հավելելով, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը ևս հավանություն է տվել նշանակմանը։
«Թատրոնի և կինոյի մարդ Սիմոն Աբկարյանը պատրաստվում է նոր էջ բացել իր երկար կարիերայում՝ ստանձնելով այս փորձարարական և ուտոպիական գեղարվեստական տարածքի ղեկը, որը գտնվում է Փարիզի Վենսենի «Cartoucherie du Bois de Vincennes» թանգարանում և հայտնի է իր էպիկական ներկայացումներով և քաղաքական ակտիվիզմով»,- գրել է լրատվամիջոցը։
Le Monde պարբերականին տված հարցազրույցում Սիմոն Աբգարյանն անդրադարձել է թատրոնի զարգացման իր տեսլականին՝ ընդգծելով, որ Théâtre du Soleil-ի ղեկավարի պաշտոնում «կշարունակի նույն ճանապարհը՝ ժողովրդական, տոնական և բոլորի համար հասանելի»։
«Théâtre du Soleil-ը էպիկական, քաղաքական և փիլիսոփայական թատրոն է. դա այն բանն է, որը ձևավորել է ինձ որպես ստեղծագործական անհատականություն», – ասել է արվեստագետը։
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով, որը հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Արվեստագետը պարգևատրվել է համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար: