Բարձր արդյունքների շնորհիվ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն նաև Տոկիոյի Գրան պրիին
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մարզական բարձր արդյունքների շնորհիվ կրկին ստացել են ISU-ի և Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի հատուկ հրավերը։ Այս մասին հաղորդում է ՀԳՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մրցաշարին, որը մեծահասակների Գրան Պրիի փուլերից է: Այս ամիս Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես էին եկել նաև Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Գրան Պրիում, որտեղ գրավել էին չորրորդ տեղը: Հիշեցնենք, որ այս տարի Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել են 14-րդ տեղը, իսկ աշխարհի առաջնությանը՝ 8-րդ տեղը: