Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Իլյա Սուրենի Մելիքյանից (հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու և փողերի լվացման համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
· 1 անշարժ գույք,
· 2 տրանսպորտային միջոց,
· 9 միլիոն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
· 127 միլիոն 826 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Հանրային կապերի բաժին