Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղուց է ճանաչում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և լավ հարաբերություններ ունի նրա հետ։
«Պարզապես այնպես է ստացվել, որ ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ։ Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց», – ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում։
Նա նաև հիշատակել է ԱՄՆ-ում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ հետաքննությունը՝ այն անվանելով կեղծ և ամբողջությամբ հորինված։
«Մի մոռացեք, որ նա ստիպված եղավ դիմանալ Ռուսաստանի վերաբերյալ այս ամբողջ կեղծ հետաքննությանը, որը հորինված էր։ Դա լիակատար կեղծիք էր», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները։