Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին, ինչը թույլ կտա լիարժեք իրացնել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։
Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում. միասին՝ հանուն խաղաղության և կայունության» խորագրով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
«Համախոհ գործընկերների հետ միասին՝ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը և Եվրասիայում՝ մի տարածաշրջանում, որն ընդգրկում է նաև Հարավային Կովկասը, հավասար և անբաժանելի անվտանգության ու համագործակցության տարածքի ստեղծմանը»,- ասել է Կոպիրկինը։
Իր հերթին, Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյն ընդգծել է, որ ռուս-չինական հարաբերությունները կառուցված են բարիդրացիության և փոխըմբռնման սկզբունքների վրա՝ նշելով՝ ներկայիս փուլում նմանատիպ հարաբերություններ են ձևավորվել նաև Չինաստանի և Հայաստանի միջև։