Թրամփի վարչակազմը այս տարվա սկզբին խրախուսել է Վենեսուելային և Իրաքին քննարկել ՕՊԵԿ-ից դուրս գալու հարցը և կանխել է Վենեսուելային վճարել իր տարեկան անդամակցության վճարները այդ կազմակերպությանը. հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրների։
Նախկինում չհրապարակված քայլերը ուղղված են եղել ՕՊԵԿ-ի հինգ հիմնադիր անդամներից երկուսին՝ անսովոր անմիջական մարտահրավեր նետելով այն կազմակերպությանը, որին նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց մեղադրում է նավթի գները արհեստականորեն բարձր պահելու մեջ։
Այդ ժամանակ ԱՄՆ պաշտոնյաները պնդել են երկու երկրներում նավթի արտադրության և ներդրումների ավելացման վրա, և քննարկումներին ծանոթ անձանց խոսքով՝ որոշ մտահոգություններ են ունեցել, որ ՕՊԵԿ-ի արտադրության սահմանափակումները կարող են ի վերջո սահմանափակել այդ հավակնությունները։
Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի ճնշումը բավականաչափ հեռու է գնացել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը միջամտել է այս ամռանը՝ համոզելով Թրամփի վարչակազմին չշարունակել այս հարցը․ ասել են այս հարցին ծանոթ երկու անձինք։
Իրաքում վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զաիդին այս ամռանը կառավարության նիստում բարձրացրել էր ՕՊԵԿ-ից դուրս գալու հնարավորությունը, այն բանից հետո, երբ քննարկումներ էին անցկացվել ԱՄՆ պաշտոնյաների հետ, ովքեր խրախուսել էին այդ գաղափարը․ ասել են այս հարցին ծանոթ երկու անձինք։
Իրաքի նավթի նախարարությունը հակադարձել ու համոզել է ալ-Զաիդիին Բաղդադը պահել խմբում ու փոխարենը դիտարկել ավելի բարձր արտադրության քվոտա․ ասել են աղբյուրները։
Միացյալ Նահանգները հզոր լծակներ ունի երկու երկրների վրա։ Նիկոլաս Մադուրոյի հունվարին տապալումից հետո ԱՄՆ-ն վերահսկում է Վենեսուելայի հասանելիությունը պետական միջոցներին, մինչդեռ Իրաքի նավթային եկամուտները շարունակում են անցնել Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում գտնվող հաշվի միջոցով, որը 2003 թվականի Իրաքյան պատերազմի մասունք է։
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի պատասխանել այն հարցերին, թե արդյոք խոչընդոտել է Վենեսուելային վճարել ՕՊԵԿ-ի անդամակցության վճարը։ Սակայն այն հաստատել է, որ Վաշինգտոնն ունի Վենեսուելայի կողմից պետական միջոցների օգտագործման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն։ Միջոցներ, որոնք այժմ պահվում են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հաշվին, որը բացվել է Մադուրոյի հեռացումից հետո։
«Նախարարությունը ստանում է Վենեսուելայի ժամանակավոր կառավարությունից վճարման հարցումներ և վերանայում է դրանք, այդ թվում՝ օտարերկրյա կառավարության ավանդային միջոցների հաստատված և արգելված օգտագործման ցանկի համեմատ», – Reuters-ին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։
Պաշտոնյան ասել է, որ միգուցե ԱՄՆ ցածր մակարդակի պաշտոնյաները Վենեսուելայի կառավարության հետ բարձրացրել են ՕՊԵԿ-ից դուրս գալու հարցը այս տարվա սկզբին, սակայն «դա բարձր մակարդակի պաշտոնյաների կողմից բարձրացված հարցերի շարքում չի եղել»։
«Մինչդեռ, Պետդեպարտամենտի և Իրաքի միջև զրույցները «կենտրոնացել են էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման վրա՝ էներգիայի արտադրությունն ու փոխադրումը մեծացնելու համար, այլ ոչ թե ՕՊԵԿ-ի», – ասել է պաշտոնյան։
ՕՊԵԿ-ի և Վենեսուելայի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի կառավարությունների ներկայացուցիչները չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին։
ԱՄՆ-ի մանեւրները լարվածություն են ստեղծում այն կազմակերպության համար, որը 2019 թվականից ի վեր արդեն կորցրել է չորս անդամ, և որի համաշխարհային նավթի շուկայի բաժինը վերջերս ամենացածր մակարդակին է հասել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի պատճառով առաջացած խափանումների պատճառով։ Թեհրանը նույնպես ՕՊԵԿ-ի մեկ այլ հիմնադիր անդամ է։