ՔՊ վարչությունում քննարկել են Սահմանադրության նախագծին արձագանքներն ու խցանումները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրային արձագանքներն ու Երևանի խցանումները:

Նոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքներին, ինչպես նաև Երևան քաղաքի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն հանրաքվեի դնելու համար պակասում է 6 ձայն: Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատել է առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։

Leave a comment