ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ դաշինքի երկարաժամկետ բյուջեի բազմամյա ֆինանսական շրջանակի շուրջ․ Մերց

Բրյուսելի գագաթնաժողովում Եվրոպական Միության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ դաշինքի երկարաժամկետ բյուջեի բազմամյա ֆինանսական շրջանակի շուրջ (2028-2034 թվականների համար)․ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ուրբաթ առավոտյան։

Մերցը նշել է, որ համաձայնության հասնելու հաջորդ փորձը տեղի կունենա դեկտեմբերի 17-18-ը նախատեսված գագաթնաժողովի ժամանակ։

Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ ծախսերի ավելի քան 204 միլիարդ եվրոյով կրճատումը՝ համեմատած Եվրոպական հանձնաժողովի սկզբնական առաջարկի հետ, ընդամենը ստորին սահման է, և որ Բեռլինը կողմ է մի քանի հարյուր միլիարդ եվրոյի կրճատմանը։

ԵՄ առաջնորդները նպատակ ունեն համաձայնության գալ բյուջեի պարամետրերի վերաբերյալ մինչև 2026 թվականի վերջը։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 17-ին և, ինչպես սպասվում է, կտևի առնվազն երկու օր։

Նոյեմբերի 21-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ներկայացրել է ԲՖԾ-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ։ Կոշտայի կողմից ներկայացված փոխզիջումային պլանը առաջարկում է 1.52 տրիլիոն եվրոյի բյուջե։ Զուտ ներդրող երկրները այս թիվը չափազանց բարձր են համարում և պահանջում են ծախսերի հետագա կրճատումներ, մինչդեռ եվրոպական միջոցներ ստացողները պնդում են ֆինանսավորման ավելացման վրա։

Հինգշաբթի օրը առաջնորդներին հաջողվել է «հետագա առաջընթաց» գրանցել նախկինում առաջարկված բյուջեի նախագծի կրճատման ուղղությամբ։

Եվրոպական խորհուրդը բացատրել է, որ այս փաստաթուղթը ԵՄ բոլոր անդամ պետությունների և հաստատությունների հետ լայնածավալ խորհրդակցությունների արդյունք է։ Այն նպատակ ունի հասնել երեք հիմնական նպատակների՝ ապահովել միջոցների հավասարակշռված բաշխում ԵՄ ռազմավարական առաջնահերթությունների՝ ինչպիսիք են մրցունակությունը, անվտանգությունը, պաշտպանությունը և արտաքին քաղաքականությունը, և գործող քաղաքականության ոլորտների, մասնավորապես՝ Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության և համախմբվածության քաղաքականության միջև. ԵՄ բյուջե ազգային ներդրումները պահպանել ողջամիտ սահմաններում. և «սեփական ռեսուրսների» (եկամտի աղբյուրների) հավասարակշռված խառնուրդի ստեղծում: Սա ներառում է ԵՄ-ի համար հինգ նոր եկամտային հոսքեր՝ թվային ծառայությունների, չվերամշակված էլեկտրոնային թափոնների, ծխախոտային արտադրանքի, ածխածնային սահմանային կարգավորման մեխանիզմի և արտանետումների առևտրի համակարգի հարկեր:

 

Leave a comment