ՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 318 ԱԹՍ, հարվածներ են հասցվել մի շարք օբյեկտների

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարված են հասցրել Խմելնիցկիի մարզում «Տերմոպլաստ» ձեռնարկությանը, որը զբաղվում է հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։

Ռուսական բանակը հարված է հասցրել Զապորոժիեում «ՄՊԿԱ-Ուկրաինա» գործարանին, որն Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) համար էլեկտրասարքավորումներ է արտադրում և մատակարարում։

Հարված է հասցվել Կիեւի մարզի Բելայա Ցերկով քաղաքում գտնվող լոգիստիկ կենտրոնին, որն օգտագործվել է հրթիռային պինդ վառելիքի արտադրության համար նախատեսված բաղադրիչների պահեստավորման նպատակով։

Հարվածներ են հասցվել Կրիվոյ Ռոգ և Ժիտոմիր քաղաքներում էլեկտրական ենթակայաններին։ Սև ծովում հարված են հասցրել ՈւԶՈւ-ի համար նախատեսված պարագաներ տեղափոխող բեռնատար նավի։

Գիշերվա ընթացքում ՌԴ բանակը հարված է հասցրել Զապորոժիե քաղաքում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտին, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Դնեպրոպետրովսկի մարզում հարված է հասցվել չորս լոկոմոտիվների, որոնք ՈւԶՈւ-ի համար ռազմական տեխնիկա են տեղափոխել։

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական մարզերի երկնքում խոցել են ուկրաինական 318 անօդաչու թռչող սարք։

Leave a comment