Առաջարկվել է սահմանել միասնական պահանջներ դրամարկղային կտրոնների բովանդակության վերաբերյալ

Հարկ վճարողները, այդ թվում՝ տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները, պարտավոր են ՀԴՄ կտրոնի վրա տպագրել ապրանքի անվանումն ու ԱՏԳԱԱ ծածկագիրը, աշխատանքի կամ ծառայության անվանումն ու ծածկագիրը։ Հանրային սննդի ծառայությունների դեպքում պետք է տպագրել նաև փաստացի մատուցված ծառայության շրջանակում տրամադրված ճաշացանկը։ Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է նոյեմբերի 26-ի նիստում։

Բոլոր հարկ վճարողները, անկախ նախորդ տարվա հասույթի չափից, պարտավոր են կտրոնի վրա տպագրել նաև գնված ապրանքի քանակն ու չափման միավորը։ Բացառություն են «կանխավճար» նշումով կտրոնները։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ այս տարվա 10 ամսում ՀԴՄ կտրոնների թիվը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23%-ով, իսկ հասույթը՝ 25%-ով։

Անկանխիկ գործարքների համար տրամադրված կտրոնների թիվն ավելացել է 60%-ով, իսկ հասույթը՝ 47%-ով։ Հակոբյանի տվյալներով՝ մանրածախ առևտրի ոլորտում գործարքների առնվազն կեսն անկանխիկ է։

Պաշտոնյան նաև հայտնել է, որ նախատեսվում է վերանայել գործունեության այն ոլորտների ցանկը, որտեղ ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր չէ։

NEWS.am

Leave a comment