Գերմանական երկրամասի դպրոցներում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրելը

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է դպրոցներում դեմքը ծածկող հագուստ կրելը։ Արգելքը տարածվում է նաև աշակերտուհիների՝ բուրկա և փարանջա կրելու վրա։ Այն չի վերաբերում նիքաբ տեսակի գլխաշորերին, որոնց դեպքում դեմքը բաց է մնում։

Ինչպես գրում են «Der Spiegel»-ը և «Die Zeit»-ը, արգելքը «Կրթական հավասարության ամրապնդման և ժողովրդավարական կրթության մասին» ավելի լայն օրենքի մի մասն է։

Փաստաթղթում նշվում է, որ հաղորդակցությունը միայն արտասանված խոսքի ընկալումը չէ, այն ենթադրում է նաև մարմնի լեզվի և դեմքի արտահայտությունների ընկալում։

Ըստ օրենքի՝ աշակերտները չպետք է դասերին ներկայանան այնպիսի հագուստով, որը դժվարացնում է նրանց ինքնությունը պարզելն ու հաղորդակցությունը։

 

Leave a comment