Հաշվարկը, թե ՌԴ–ն կթուլանա և կհեռանա Հարավային Կովկասից, ֆանտաստիկայի ժանրից է․ փորձագետ

https://arm.sputniknews.ru/20261126/hashvarky-te-rdn-ktulana-ev-kherana-haravajin-kvovkasic-fantastikaji-zhanric-e-pvordzaget-109628445.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/1e/53339122_0:227:853:867_1920x0_80_0_0_1836d5bba32a973f49b54b579a03db9e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պյոտր ակոպով, հեղինակներ, ադրբեջան, թուրքիա

հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պյոտր ակոպով, հեղինակներ, ադրբեջան, թուրքիա

Բաժանորդագրվել

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ ենթադրությունները, թե Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության հենակետը Հարավային Կովկասում, միամիտ ու ծիծաղելի են, եթե ոչ վտանգավոր՝ առաջին հերթին հենց երկրի համար։

Քաղաքական մեկնաբան Պյոտր Ակոպովը չի հավատում եվրաինտեգրման մասին խոսակցություններին, որոնք հիմա առաջ է տանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում` Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծին տված հարցազրույցում։

«Հարավային Կովկասում ընթացող խաղը, որին մասնակցում են բազմաթիվ խաղացողներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, կարող է ենթադրել հսկայական թվով համադրություններ։ Սակայն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում ամենաանհավանականը հենց տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման և այնտեղից հեռանալու տարբերակն է», – հավելեց նա։

ԱՄՆ-ն պարզապես փորձում է վերակենդանացնել Կասպից ծովը Սև ծովին կապելու հին նախագիծը

Ակնհայտ է, որ վերջին տարիներին Եվրոպան ավելի ակտիվ դիրքորոշում է որդեգրել Հարավային Կովկասին վերաբերող բոլոր հարցերում։ Դա առաջին հերթին կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների սրման հետ։ Ակոպովի խոսքով` այժմ եվրոպացիները հնարավոր ամեն բան անում են այս տարածաշրջանն ամբողջությամբ ՌԴ ազդեցության գոտուց դուրս բերելու համար։

Բազմաբևեռ աշխարհը պատրանք է, մենք գնում ենք դեպի տարածաշրջանային մեծ դաշինքներ. Շկոլնիկով

Եվրոպացիների պատկերացումն այն է, որ ամերիկացիներն այնտեղ իրենց ոչ այնքան հասկանալի խաղն են վարում, որն առաջին հերթին կապված է TRIPP նախագծի հետ։ Այսինքն` ԱՄՆ-ն Հարավային Կովկասում կրկին փորձում է վերակենդանացնել հին նախագիծը՝ Կասպից ծովից մինչև Սև ծով ընկած տարածքները տրանսպորտային և էներգետիկ զարկերակներով միմյանց կապելու գաղափարը։ Ամերիկացիները վաղուց են աջակցում այս գաղափարին, իսկ այժմ նաև օգտագործում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտարարի դերը։

Միևնույն ժամանակ անպայման պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն իր հաշիվներն ունի Իրանի դեմ, հետևաբար նույն TRIPP-ը իրանցիները կդիտարկեն որպես իրենց դեմ ուղղված նախագիծ։ Այսինքն` ակնհայտ է, որ Իրանը չի ընդունում այնպիսի նախագիծ, որը Հայաստանին կախվածության մեջ է դնում Թուրքիա-Ադրբեջան կապից։

«Բացի այդ, Իրանին ձեռնտու չէ այնպիսի իրավիճակ, երբ Հարավային Կովկասում ուժեղանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերը»,– բացատրում է փորձագետը։

Ինչպես է Ադրբեջանը դուրս գալու ստեղծված իրավիճակից ուկրաինական ճգնաժամից հետո, այնքան էլ պարզ չէ

Եվ եթե, օրինակ, Ադրբեջանի դեպքում իրանցիները դեռ փորձում են հաշտվել նման դիրքորոշման հետ, քանի որ Թուրքիայի հետ գործում է «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը, ապա Թեհրանն ամենևին էլ մտադիր չէ հանդուրժել, որ Հայաստանն էլ դառնա ամերիկացիների ու իսրայելցիների աշխարհաքաղաքական բազան։ Մինչդեռ ակնհայտ է, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանային մեկ այլ խոշոր խաղացողի՝ Ռուսաստանի հետ զարգանալու և ամրապնդվելու են՝ անկախ նրանից, թե որքան կտևի իրանցիների և ամերիկացիների միջև հակամարտության թեժ փուլը։

Եվ այս առումով TRIPP նախագծի զարգացումը միջնաժամկետ հեռանկարում որոշ չափով տարօրինակ է թվում, թեև Ադրբեջանը հնարավոր ամեն ինչ անում է և՛ ԱՄՆ-ին, և՛ Չինաստանին, և՛ Եվրոպային ցույց տալու համար, թե որքան շահավետ է ուժերի նման դասավորությունը տարածաշրջանում։ Ադրբեջանը նրանց կոչ է անում զարգացնել նախագիծը և այդ հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Եվրոպացիները փող չունեն ՀՀ–ի համար, նրանց գումարներն անգամ Կիևին չեն բավականացնում. Կեդմի

«Սակայն այս ամենն արդիական է միայն այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական ճգնաժամը որևէ կերպ չի կարգավորվել»,– ասում է Ակոպովը։

Թե ինչպես է Ադրբեջանը դուրս գալու ստեղծված իրավիճակից, երբ ուկրաինական ճգնաժամը գոնե թեժ փուլից անցնի սառը փուլի, առայժմ այնքան էլ պարզ չէ։ Սկզբում Ադրբեջանը հույս ուներ, որ իրեն աջակցում են և՛ ամերիկացիները, և՛, բնականաբար, Թուրքիան ու Իսրայելը։ Եվ որ ի վերջո կհաջողվի պայմանավորվել Իրանի հետ։ Իսկ Ռուսաստանին էլ ինչ-որ կերպ կհաջողվի «համոզել»… Փորձագետը Բաքվի նման խաղը համարում է չափազանց վտանգավոր և ռիսկային։

Հայաստանի համար ամերիկացիների և եվրոպացիների աջակցության վրա հույս դնելը մեծ ռիսկեր է պարունակում

Այս խաղում հենց Հայաստանը բավական թույլ խաղաքարտեր ունի, թեկուզ այն պատճառով, որ հանդես է գալիս որպես Ղարաբաղի տարածքը կորցրած կողմ, ուստի հարևանների և մյուս դերակատարների վերաբերմունքն էլ համապատասխան է։ «Իսկ հույսը կապել ամերիկացի և եվրոպացի դաշնակիցների աջակցության հետ, թե իբր նրանք կհովանավորեն Հայաստանին և կընդունեն իրենց աշխարհ, նույնպես բավական ռիսկային քայլ է»,– համոզված է Ակոպովը։

Նրա խոսքով` հասկանալի է, որ հաշվարկն այն է, թե առաջիկա տասնամյակներում Ռուսաստանը կթուլանա, Եվրամիությունը՝ կուժեղանա, իսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կմարի։

«Սակայն իրականում դրա վրա հույս դնել չի կարելի։ Այժմ Եվրամիությունն ինքն է մտնում ներքին վերափոխման փուլ՝ «ինքն իր ներսում վերակազմավորվելու» շրջան։ Եվ այս առումով ԵՄ-ի՝ դեպի Բալկաններ, առավել ևս՝ դեպի Հարավային Կովկաս ընդլայնվելու հույսն անձամբ ինձ պարզապես ֆանտաստիկ է թվում», – ասում է քաղաքական մեկնաբանը։

Նույնիսկ եթե հանկարծ տեղի ունենա անհավանականը, և Ռուսաստանն ու Իրանը, այնուամենայնիվ, համաձայնեն թուլացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում (կամ նույնիսկ ընդհանրապես հեռանան այնտեղից), միևնույնն է` ամենևին փաստ չէ, որ այստեղ կուժեղանա եվրոպացիների ազդեցությունը։ Ակոպովի խոսքով` հավանաբար Վրաստանն ու Հայաստանը կհայտնվեն Թուրքիայի ազդեցության գոտում։ Ադրբեջանական աջակցության պայմաններում Թուրքիան շատ ավելի մեծ հնարավորություններ ունի այդ երկրներն իր տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի ուղեծիր ներքաշելու համար։

Leave a comment