Հայտնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ODIHR)՝ կառույցի ուշադրությունը հրավիրելով արդար դատաքննության և ընտրական գործընթացներին ազատ մասնակցության իրավունքների հնարավոր խախտումների վրա։
Հիշյալ կառույցի գործունեության առանցքային ուղղություններից են ժողովրդավարական ընտրությունների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովման հարցերը։
ՀՀ Վճռաբեկ դատարան / Cassation Court of Armeniaի դատավորներին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց տված երդմանը, դատավորի բարձր առաքելությանը, չտրվել որևէ քաղաքական կամ այլ բնույթի ճնշման և առաջնորդվել բացառապես օրենքով ու սեփական խղճով։
Կարծում ենք, որ բոլորը գիտակցում են. իրավունքի խախտմամբ կայացված դատական ակտը բողոքարկվելու է նաև ՄԻԵԴ, որտեղ մենք հետևողականորեն հետամուտ ենք լինելու այդ խախտումների արձանագրմանը, ապա՝ դրա հիման վրա պատասխանատվության հարցի բարձրացմանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: