Բաթումիում բшխումներ են տեղի ունեցել թուրք երկրպագուների և վրացի իրավապահ մարմինների աշխատակիցների միջև

Բաթումի Արենա մարզադաշտում, որտեղ ավելի ուշ տեղի է ունենալու թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև հանդիպում, միջադեպ է տեղի ունեցել թուրք երկրպագուների և վրացի իրավապահ մարմինների աշխատակիցների մասնակցությամբ:

Թուրք երկրպագուների խոսքով՝ միջադեպի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել երկրպագուների նկատմամբ։ Միջադեպի տեսանյութերը տարածվում են սոցիալական ցանցերում։

Բաթումիի փողոցներում թուրքական «Բեշիկթաշի» երկրպագուները վանկարկում են «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» կարգախոսը։


Պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին թուրքական և իսրայելական թիմերի միջև խաղը կանցկացվի չափազանց լարված մթնոլորտում։

Իրավիճակն էլ ավելի է բարդանում ազգայնական տրամադրություններով մեծ թվով թուրք երկրպագուների ներկայությամբ։ Այս ամենը, անկասկած, լարվածություն է ստեղծում առաջիկա խաղի համար։ Հիշեցնենք, որ խաղը Թուրքիայից տեղափոխվել է Վրաստան, և Բաթումին ընտրվել է որպես խաղի անցկացման վայր։ Խաղը կսկսվի ժամը 21:45-ին։

Leave a comment