Մենք հետևում ենք նախագծի դինամիկային։ Ամենշաբաթյա ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով TRIPP նախագծի մեկնարկի ու դրա հետ կապված Մոսկվայի քայլերի մասին հարցին։
Ըստ նրա՝ փաստացի «Թրամփի ուղին» «հիմնականում կրկնօրինակում է» այն, ինչ մշակվել էր նախորդ տարիների եռակողմ աշխատաքային խմբի շրջանակում հաղորդակցության ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջանակման հետ կապված, որը գլխավորում էին ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները։
«Այն ժամանակ խոսքը հայկական երկաթուղիների լիարժեք ապաշրջափակման մասին էր։ Ցավոք, Երևանը սառեցրել է իր մասնակցությունը եռակողմ աշխատանքային խմբում 2023 թվականին, իսկ 2025-ին հայտնվել է Թրամփի ուղին, սակայն հայ-ամերիկյան նախաձեռնության հետ կապված ավելի հարցեր կան, քան պատասխաններ»,- հայտարարել է Զախարովան։
Նա նշել է, որ ներկայացված չեն ծրագրի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերն ու ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները։ Զախարովան նաև նշել է, որ Իրանի կողմից կա քննադատություն, որոնք ասում են, որ Իրանի հյուսիսային սահմաններին ցանկացած ուժային տարրի հետ Թեհրանը չի կարող համաձայնել:
«Մենք կարծում ենք՝ սկզբունքային կարևոր է, որ ծրագրի իրականացման ընթացքում չանտեսվեն մեր երկրի շահերը, նաև Իրանի։ Այն չպետք է տարածաշրջանում ստեղծի նոր բաժանարար գծեր, հակառակ դեպքում՝ դատապարտված կլինի ձախողման»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հավելենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել են TRIPP նախագծի մեկնարկը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի