2027 թվականի հունվարի 1-ից ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա որոշ տվյալների արտացոլման պահանջը կգործի բոլոր հարկ վճարողների համար՝ անկախ նախորդ տարվա իրացման շրջանառության մեծությունից։
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացրած՝ «ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվել է միաձայն։
Որոշման համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ԱՏԳ ԱԱ ծածկագրի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, իսկ հանրային սննդի ծառայությունների ոլորտում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակում տրամադրվող ճաշացանկի, ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի տպագրման տարբերակված մոտեցումը կվերանա։
Հիշեցնենք, որ ներկայում գործող կարգավորմամբ ՀԴՄ անվանացանկ ունենալը պարտադիր է միայն այն տնտեսվարողների համար, որոնց նախորդ տարվա իրացման շրջանառությունը կազմել է 24 մլն դրամ և ավելի։
ՀՀ պետական եկամուտների կոմիտ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: