Արսեն Թորոսյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ հետ համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը

Արսեն Թորոսյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ հետ համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ հետ համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է ԵՄ հետ ձևավորված արդյունավետ համագործակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Դիմադրողականության և աճի ծրագրի (2024–2027) շրջանակում համատեղ իրականացվող աշխատանքներին․ առանձնակի շեշտվել է նաև ԵՄ աջակցության կարևորությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքների հասցեագրման և Հայաստանում երկարաժամկետ բնակության ու ինտեգրման գործընթացին նպաստելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են քննարկված ուղղություններով համագործակցությունը շարունակելու և անհրաժեշտ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը։

Leave a comment