Թուրքիայում 2 մարդ է ձերբակալվել օտարերկրյա հետախուզության օգտին աշխատելու կասկածանքով

Բաժանորդագրվել

Օտարերկրացիները խոստովանել են, որ լրտեսության համար իրենց վճարել են կրիպտոարժույթով։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային հետախուզական վարչությունը ոստիկանության հետ համատեղ ձերբակալել է լրտեսության մեջ կասկածվող երկու օտարերկրացու, որոնք ենթադրաբար տվյալներ են հավաքել կենսական նշանակության օբյեկտների Wi-Fi ցանցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։

Նշվում է, որ գործողության անցկացման համար հիմք է հանդիսացել տեղեկությունն այն մասին, որ նրանք փորձել են կազմել կենսական նշանակության գերատեսչությունների անլար ինտերնետի ցանցերի սխեման։

«Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ գտնվել են Անկարայում տեղակայված կենսական նշանակության պետական հաստատությունների, պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների կենտրոնական գրասենյակների, զորամասերի և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտակայքում։ Ցուցումները նրանք ստացել են սոցցանցերում աշխատանքի հայտարարությունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օտարերկրացիները խոստովանել են, որ լրտեսության համար իրենց վճարել են կրիպտոարժույթով։

Թե որ երկրի հետախուզության օգտին են աշխատել կասկածյալները, չի նշվում։ Դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել։

Leave a comment