ԱՄՆ-ն գիտակցում է Ուկրաինայում հակամարտության սկզբնական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը․ Լավրով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով երկխոսություն է վարում՝ գիտակցելով հակամարտության սկզբնական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ Մոսկվայի, կապված են Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ նրա անվտանգության համար սպառնալիքների ստեղծման հետ։

Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Աշխարհում չեն կարող լինել երկու պետություններ, որոնց շահերը բոլոր հարցերում 100 տոկոսով համընկնեն, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի խոշոր տերությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Այդպես է եղել ինչպես Սառը պատերազմի, այնպես էլ լարվածության թուլացման ժամանակաշրջանում։ Սակայն երկխոսությունն անհրաժեշտ է բոլոր հանգամանքներում»,- ասել է նա:

Leave a comment