«Ժողովրդից լսել ենք նրանց հուզող խնդիրները»,– պատմում է Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը՝ նշելով, որ բնակիչները հատկապես ցանկանում են մատչելի գներով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորություն ունենալ։ Սա հենց այն առաջարկներից է, որն ընդգրկված է «Ուժեղ Հայաստանի» ծրագրում։
«Աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման և այլ խնդիրներ կան։ Դրանց մեծ մասը ներառված է մեր ծրագրում, իսկ այն խնդիրների լուծման համար, որոնք դեռ ներառված չեն, պետք է գտնենք համապատասխան լուծումներ»։
Այս կիրակի՝ նոյեմբերի 29-ին, Սպիտակ համայնքում համայնքապետի ընտրություններ են։ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Արման Ավետիսյանն է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)