Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան ենթարկվել է հանցավոր կիբերհարձակման․ այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է լրագրող Ռոբ Հարիսը։
ՖԻՖԱ-ն դարձել է «հանցավոր կիբերհարձակման զոհ, ինչի հետևանքով անձնական և գործնական բնույթի սահմանափակ ծավալի տեղեկատվության նկատմամբ ձեռք է բերվել չարտոնված մուտք»։
Ֆեդերացիան համագործակցում է իրավապահ մարմինների հետ։