Հո ես ինձ չեմ գովա, որոշումը կայացվել է Մոսկվայում․ Տիգրան Արզաքանցյանը՝ «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնում իր նշանակման մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը ինձ առաջարկել են, որոշումը կայացվել է Մոսկվայում՝ Խորհրդի կողմից։
«Այդտեղ կա վստահություն, մեծ ղեկավարման փորձ ու մեծ աշխատանքներ, որոնք ուեն գաղտնիության կարգապահության չափ ու մնացած աշխատանքներն արդեն կերևան աշխատանքի ժամանակ: Այդ բնագավառը առաջվա բնագավառը չէ, որը եղել է: Այդ բնագավառը այսօր գործում է շատ փոքր տոկոսով ու ես հիմա ունեմ ղեկավարման փորձ, պետք է կազմակերպեմ ու այդ ամենը բերեմ հունի մեջ»,-ասաց նա։
Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ պետք է թարմ ուժեր հավաքի, որովհետև պետք է նոր տեխնոլոգիաների շուրջ աշխատանքներ կատարվի, որ ավելի արդյունավետ լինի, որ ցույց տան՝ ինչով կարող է այդ ինստիտուտը ծառայել մեր հայրենիքին:
Նա ասաց, որ նորարարություններ է ներդնելու և թեև մասնագիտությամբ մաթեմատիկական գիտությունների հետ կապ չունի, սակայն կազմակերպչական աշխատանքներով է զբաղվելու:
Անդրադառնալով իր նշանակման քննադատություններին, նա օրինակ բերեց, որ նախարարներ կան, որ ևս ոլորտի կրթություն չունեն։
«Հիմա ես ունեմ այն աշխատանքային փորձ, որ մարդիկ, երազում չեն տեսել: Խորհուրդը որոշել է այնպիսի մարդու, ում համար գիտեն, որ կարող է մի բան անել, եթե չկարողանամ աշխատել դիմում կգրեմ դուրս կգամ»,-ասաց նա և նշեց, որ այդ քննադատությունները իր անձնական բնույթի են։
Արզաքանցյանը նաև նշեց, որ իր կնոջ հետ ամուսնալուծության գործընթացը ավարտական փուլում է և պաշտոնապես ամուսնալուծված են: Ընտանեկան բռնության մասով հարուցված գործի մասով էլ Արզաքանցյանը նշեց. «Այդպիսի բան չկա, դա հեքիաթ է: Դա մտածել են ստեղծել են, շուտով կփակվի հուսով եմ»: