Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց

Բաժանորդագրվել

Աշոտյանը տնային կալանքի տակ է հուլիսի 30-ից։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անազատության ընդհանուր ժամկետով (բանտային + տնային կալանք) Աշոտյանն արդեն իսկ «ռեկորդակիր» է քաղբանտարկյալների մեջ՝ 950 օր։ Հուսամ՝ բանը չի հասնի 1000 օրվա տխուր «նշաձողին»»,– գրել է փաստաբանը։

Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Leave a comment