«Հաջորդ փուլում մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ Հայաստանում այնպիսի առևտրային գործարք պետք է չլինի, որը ՀԴՄ չգեներացնի։ Դրա մասին տարիներ առաջ էլ խոսել ենք, ընդհուպ՝ ճամփեզրերին տարբեր տիպի առևտրային գործունեություն ծավալողները։ Կներեք՝ սկսած եգիպտացորեն վաճառողից, մինչև չիչխան, սունկ վաճառող, այսինքն՝ առևտրային գործարքը պետք է գեներացնի որոշակի հարկ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հրապարակված նոր Սահմանադրության տեքստին։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասաց, որ հաջորդ տարի խրախուսման մեխանիզմներ են ներդնելու, որը հնարավորություն կտա ապախրախուսել կանխիկը և խրախուսել անկանխիկը։
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանը նշեց, որ պետք է հետագայում գնալ կանխիկի շրջանառությունը բացառելու ճանապարհով։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: