Եթե Արմեն Գրիգորյանի խոսքում քամահրանք կա, դրա համար ես շատ ցավում եմ. ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի այն հայտարարություններին, թե ինքը բազմիցս նշել է՝ ԵՄ գնալը սխալ է, պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնել։
«Եթե պարոն Գրիգորյանը այդպիսի դիրքորոշում ուներ, ԵՄ-ի վերաբերյալ օրենքի ընդունման պահին նա պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունը արտահայտեր։ Ես եմ որոշում կայացրել, որ նա այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպետք է լինի»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ Արմեն Գրիգորյանը հրաժարվել է այլ աշխատանքի անցնելու առաջարկից։
Փաշինյանն ասաց, որ Գրիգորյանի դիրքորոշումները տարօրինակ են։
Հարցին՝ արդյոք Փաշինյանը Գրիգորյանի միջոցո՞վ է դիրքորոշում արտահայտում, վարչապետը հերքեց՝ ասելով, որ այդ դեպքում ամենշաբաթյա ճեպազրույցները անիմաստ կլինեին։