«Արմավիր» ՔԿՀ-ում բացահայտվել են բուժաշխատողի հնարավոր ապօրինությունների դեպքեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակը մեթադոնային ծրագրում ընդգրկված ազատազրկված անձանց տրամադրում է նշանակված չափաբաժնից պակաս մեթադոն։ Բացի այդ՝ մեթադոնային ծրագրից դուրս եկած ազատազրկված անձանց կողմից մեթադոն չստանալու վերաբերյալ համապատասխան թերթիկներում գրառումներ չի կատարում, իսկ չտրամադրված մեթադոնը հետագայում հափշտակում և իրացնում է դեռևս չպարզված անձանց։

Բուժակը ձերբակալվել է «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Leave a comment