https://arm.sputniknews.ru/20261126/kharberdi-mankatany-mahvan-2-depq-e-grancvel-qreakan-gvorts-e-harucvel-109788214.html
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք է դարձել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T14:44+0400
2026-11-26T14:44+0400
2026-11-26T14:46+0400
հայաստան
խարբերդ
մահ
հհ դատախազություն
քրեական գործ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/03/03/26664082_0:84:1600:984_1920x0_80_0_0_177fe909728c37929e48ddfef7ae98e7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում շահառուների մահվան 2 դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։2026 թվականի նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նամակում նշված է եղել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու շահառուի մահվան դեպք, կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները։Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը)։Կատարվում է նախաքննություն։«Երեխան» 24 տարեկան է. Խարբերդի մանկատանը կատարված բռնությունը ուռճացվա՞ծ է ներկայացվում
խարբերդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/03/03/26664082_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a23f6d41441d748c0eaad29e86fbda1d.jpg.webp
հայաստան, խարբերդ, մահ, հհ դատախազություն, քրեական գործ
հայաստան, խարբերդ, մահ, հհ դատախազություն, քրեական գործ
Քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք է դարձել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը։
2026 թվականի նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նամակում նշված է եղել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու շահառուի մահվան դեպք, կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները։
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը»,– ասված է հաղորդագրությունում:
Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը)։
Կատարվում է նախաքննություն։