Հաստատվել է «TRIPP զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հաստատել է «TRIPP զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք բաժնետիրական համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքում։ Փաստաթղթով ամրագրվում են բաժնետերերի իրավունքներն ու լիազորությունները, մասնաբաժինների հարաբերակցությունը և կառավարման մարմինների կազմավորման կարգը։

Ինչու է դա կարևոր. Համաձայնագրի ստորագրմամբ ու ընկերության պետական գրանցմամբ գործնական փուլ է տեղափոխվում TRIPP նախագծի կորպորատիվ կառավարումը՝ միաժամանակ հստակեցնելով, որ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը Հայաստանն է։

Համաձայնագրի առանցքային մանրամասները.

  • Բաժնետոմսերի բաշխումը և տնօրենների խորհուրդը.

    • Ընկերությունում Հայաստանի մասնաբաժինը կկազմի 26%, իսկ ԱՄՆ-ինը՝ 74% (ամերիկյան բաժնեմասը կտնօրինի ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դուստր ընկերությունը)։

    • Տնօրենների խորհուրդը բաղկացած կլինի 5 անդամից՝ երեքին կնշանակի ԱՄՆ-ը, երկուսին՝ Հայաստանը։

  • Ստորագրման կարգն ու ժամկետը.

    • Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքում։

    • ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը կստորագրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

  • Կառավարման առանձնահատկություններն ու կոնցեսիոն իրավունքները.

    • Համաձայնագրով սահմանվում են բաժնետերերի իրավունքների իրականացման և բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրացման առանձնահատկությունները, լիազորություններն ու փոխհարաբերությունները։

    • Առանձնացվում է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումներ ընդունելու համար երկու կողմերի համաձայնությունը պարտադիր չէ. դրանց թվում են քաղաքական նշանակության որոշումները, երրորդ կողմերի հնարավոր մասնակցությունը, ներդրողների ընտրությունը, կոնցեսիոն համաձայնագրերի պայմանների սահմանումը և այլ հարցեր։

    • Փաստաթղթում հստակ նշվում է, որ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը Հայաստանն է։

Leave a comment