«Վեոլիա ջուր» ընկերության «Կապան» շահագործման տեղամասը շարունակում է ջրակորուստների հայտնաբերման և վերացման աշխատանքները ինչպես քաղաքի ներքին բաշխիչ ցանցում, այնպես էլ Կապանը սնուցող մայրուղային ջրատարներում։
Չանախչի–Կապան 32 կիլոմետր երկարությամբ ջրատարի ուսումնասիրության արդյունքում մասնագետները հայտնաբերել և վերացրել են երեք թաքնված վթար։ Դրանցից միայն մեկի հետևանքով ջրակորուստը կազմում էր վայրկյանում 13 լիտր։
Թաքնված վթարների հայտնաբերման նպատակով հատուկ տեխնիկական սարքավորումների կիրառմամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև գիշերային ժամերին։
Իրականացվող աշխատանքները կարևոր նշանակություն ունեն ինչպես ամռանը՝ ջրի սպառման աճի, այնպես էլ ձմռանը՝ ջրաղբյուրների սառցակալման պատճառով ջրատվության հնարավոր նվազման պայմաններում։
Ընկերության մասնագետների աշխատանքներն ուղղված են ջրակորուստների նվազեցմանը, առկա ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանը և Կապանի շուրջօրյա ջրամատակարարման հուսալիության բարձրացմանը։
Աշխատանքների մանրամասները՝ տեսանյութում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: